Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոլդովայի նախագահը պահանջում է պաշտոնանկել պաշտպանության նախարարին

Մոլդովայի նախագահը պահանջում է պաշտոնանկել պաշտպանության նախարարին
10.09.2017 | 02:54

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պահանջում է պաշտոնանկել պաշտպանության նախարարին՝ իր որոշմանը չենթարկվելու և ՆԱՏՕ-ի զորավարժություններին Մոլդովայի մասնակցությունն ապահովելու համար: Ռուսամետ նախագահն արգելել էր մոլդովացի 57 զինվորականների մասնակցությունն այս շաբաթ ՈՒկրաինայում անցկացվող ՆԱՏՕ-ի բազմազգ վարժանքներին:

Կառավարությունը հակադարձել էր՝ խորհրդարանական Մոլդովայում այդ հարցը պաշտպանության նախարարի մակարդակով է որոշվում: «Ֆեյսբուքում» գրառմամբ նախագահ Դոդոնը պնդել էր, թե արևմտամետ կառավարությունը Մոլդովան տանում է դեպի ՆԱՏՕ՝ երկիրը ներքաշելով աշխարհաքաղաքական տարաձայնությունների մեջ:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ